News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը ազատազրկում է պահանջում ընդդիմադիր քաղաքապետի համար, որը «վիրավորել է» երկրի նախագահ Թայիփ Էրդողանին, գրում է BirGün թերթը:

Դատախազները պահանջում են մինչեւ 8 տարի 2 ամիս ազատազրկում՝ սոցիալական ցանցերում 2013 թվականից սկսած գրառումներ կատարելու համար։

Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է 2013 թվականին Գեզի այգում համազգային հակակառավարական ցույցերի ժամանակ սոցցանցերի միջոցով նախագահին «վիրավորելու» մեջ։  

Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ «նախագահին վիրավորելը» հանցագործություն է, եւ դրա համար հասնում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ