News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական վստահության պահպանվող բացակայությունը «էսկալացիայի պարույր» կարող է ստեղծել, որը կհանգեցնի երկու երկրների միջեւ պոտենցիալ բախման այն պահին, երբ Թայվանի շուրջ լարվածությունը սրվում է: Այս մասին հայտարարել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը։

«Այս հարաբերությունների հիմնական բացակայող բաղադրիչը, անաչառ երրորդ երկրի տեսանկյունից, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական վստահությունն է։ Կարծում եմ, դրա վերջնակետը Թայվանի նեղուցն է, որը Պեկինի կարմիր գծերից ամենակարմիրն է»:

Նրա խոսքով՝ անցյալ տարի Չինաստան կատարած չորս առանձին ուղեւորությունների ժամանակ ինքը նկատել է, որ այնտեղ «հարաբերությունն ավելի ոչ պարզ է» դարձել՝ ուժեղ եւ աճող ազգայնականությամբ եւ միջազգային շահերը պաշտպանելու ավելի «մկանային» գործողություններով:

«Քանի որ Չինաստանի ռազմավարական եւ տնտեսական ազդեցությունն աճել է, նրա խոցելիության զգացումը նույնպես աճել է՝ հաշվի առնելով, որ կոմունիստական վարչակարգերը պետք է արձագանքեն իրենց սեփական հասարակությունների տագնապներին եւ ժամանակի ոգուն»,- ասել է նա՝ հավելելով, որ Ասիայում լավ արդյունք չի կարող լինել, եթե մեր երկրները ստիպված լինեն երկու ճամբարի բաժանվել նրանց միջեւ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ