News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ տարի կարող է վերականգնել Facebook-ի իր հաշիվները՝ ընկերության կողմից իրեն արգելափակելու որոշումը վերանայելուց հետո։ Այս մասին ասել է Meta-ի գլոբալ հաղորդակցության գծով նախագահ Նիկ Քլեգը:

Նրա խոսքով՝ ընկերությունը կխորհրդակցի փորձագետների հետ եւ կկշռադատի հետեւանքները։
2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված հարձակումից հետո Facebook-ը Թրամփի հաշիվն անորոշ ժամանակով արգելափակել էր։  Ավելի ուշ Facebook-ի վերահսկիչ խորհուրդը հայտարարել էր, որ ընկերության համար «պատշաճ չէ» արգելափակել Թրամփին առանց սահմանված վերջնաժամկետների, եւ Facebook-ին հանձնարարվել է վերանայել որոշումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ