News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայում էներգետիկ ճգնաժամը մեծ ճնշում է գործադրել զուգարանի թուղթ արտադրողների վրա։

Որոշ ընկերություններ արդեն կրճատել կամ դադարեցրել են արտադրությունը, եւ տնտեսագետները վախենում են, որ  դա ավելի լայն ազդեցություն կունենա արդյունաբերության եւ տնտեսական աճի վրա:

«Այս ճգնաժամը, հավանաբար, ավելի ծանր է արտադրական արդյունաբերության համար, քան COVID-19 համավարակը»,-ասել է BDI բիզնես ասոցիացիայի էներգետիկայի եւ կլիմայի քաղաքականության հարցերով ղեկավար Քարսթեն Ռոլեն:

«Գնային ներկայիս մակարդակը Գերմանիայի համար նշանակում է ավտոմատ ապաարդյունաբերականացում»,-ասել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ