News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03։25-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Տեղում Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչ՝ 59-ամյա Զարիկ Փ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում իր տան մուտքի դուռը բացել և 2 դիմակավորված անձինք մտել են ներս, ապա պահանջել են, որ հայտնի, թե որտեղ են թաքցված ոսկյա զարդերն ու գումարը։

Դրանից հետո դմակավորվածներից մեկը հյուրասենյակի պատին ամրացված հեռուստացույցը հանել է, իսկ մյուսը ննջասենյակի պահարանի միջից գողացել է ապակե տարան, որը իր կողմից օգտագործվել է որպես գումարի պահոց (Кассa), և բացելով այն՝ հափշտակել են այնտեղ եղած գումարը, ոսկյա զարդեր՝ խաչ, շղթա և մատանի, ապա դիմել փախուստի։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
Ամենաշատ