
Թուրքիան հայտարարել է, որ կարող է ամերիկյան F-16-երի փոխարեն ռուսական Սու-35 կործանիչներ գնել։ այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։
Նշվում է, որ դա հնարավոր է, եթե Վաշինգտոնի հետ F-16 Fighting Falcon-ի գործարքը ձախողվի։
«Տարբերակներից մեկը կարող է լինել Սու-35-ը»,- ասել է Դեմիրը։