News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինացի զինվորականները պատմել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող անապատում տեղակայված անօդաչուների հատուկ էսկադրիլիայի մասին։

Հետախուզական եւ մարտական անօդաչու թռչող սարքերի մեջ մասնագիտացած էսկադրիլիան ստեղծվել է որպես «սկզբնական ստորաբաժանում»՝ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի օդային ուժերում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումն ընդլայնելու համար, հայտնում է CCTV պետական հեռարձակողը:

«Այժմ նրանք թռչում են սարահարթի, ծովի եւ ջունգլիների վրայով՝ բարդ պայմաններում կատարելագործելով մարտավարությունը եւ ցուցադրելով իրենց հմտությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

CCTV-ի տվյալներով, էսկադրիլիան առաջինն է եղել, որ գործարկել է ավելի հզոր եւ կատարյալ GJ-2 անօդաչու թռչող սարքը, որը միջազգային շուկայում հայտնի է որպես Wing Loong-2, որը պաշտոնապես ծառայության մեջ է մտել 2018 թվականին եւ զինված ուժերում իր տեղը զբաղեցրել է հոկտեմբերի 1-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ