News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիեւն Իրանին մեղադրել է Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մեջ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Իրանը «որոշել է աջակցել ուկրաինացիների սպանությանը՝ Ռուսաստան տեղափոխելով ժամանակակից անօդաչու թռչող սարքեր»։ «Տարիների պատժամիջոցները, մեկուսացումը, վատ համբավը եւ վերջնական ռազմավարական վերականգնումը երբեք Իրանին հնարավորություն չեն տվել հասկանալու, թե ինչպես բարձրանալ քաղաքակրթության հատակից»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է զրկել Իրանի դեսպանին հավատարմագրումից։

«Իրանական կողմին ասվել է, որ իրանական զենքի մատակարարումը Ռուսաստանին՝ ռուսական զորքերի կողմից ուկրաինացի խաղաղ բնակչության եւ պաշտպանության ուժերի դեմ հետագա օգտագործման համար, ուղղակիորեն հակասում է չեզոքության դիրքորոշմանը, հարգանքին Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, որը հրապարակայնորեն հայտարարվել է  Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից»,-հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։   

Թեհրանը դեռեւս չի մեկնաբանել Կիեւի վերջին դեմարշը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ