News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արեւելքում նշանակալի բեկման շեմին է եւ ծածուկ ձգտում է համաձայնության հասնել Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ տարածքային ծովային սահմանների վերաբերյալ, գրում է The Hill-ը։

Բանակցությունները, կարծես, մոտենում են ավարտին՝ այս շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Լիբանանի պաշտոնյաների միջեւ ինտենսիվ շփումների ֆոնին:

Վարչակազմը մեծ ջանքեր է գործադրել նսեմացնելու հնարավոր գործարքը, վախենալով, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին ամեն լուր «Հըզբոլլահ»-ի աղետալի արձագանքի պատճառ կդառնա:

Բայց Լիբանանի եւ Իսրայելի միջեւ համաձայնագրի հաջողության դեպքում՝ Բեյրութի կողմից Իսրայելի օրինականության անուղղակի ճանաչմամբ, մինչ երկու կողմերն էլ պատերազի մեջ են, հսկայական հաղթանակ կլինի Բայդենի վարչակազմի համար, որն օգտագործում է դիվանագիտությունը Մերձավոր Արեւելքում կայունությունը խթանելու համար:

«Դա շատ նշանակալի հաղթանակ կլիներ Բայդենի վարչակազմի համար, եւ, անկեղծ ասած, դա կլիներ տարածաշրջանային կայունության եւ լարվածության նվազեցման նշանակալի հաղթանակ»,- ասում է ԱՄՆ-ում Խաղաղության ինստիտուտի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնի ավագ խորհրդական Մոնա Յաղուբյանը։

Բանակցությունները վարում է միջազգային էներգետիկայի հարցերով նախագահի հատուկ համակարգող Ամոս Հոխշտեյնը։ Նա Իսրայելի եւ Լիբանանի միջեւ միջնորդությունը սկսել է հոկտեմբերի կեսերին՝ 2020 թվականին Թրամփի նախկին վարչակազմի ժամանակ մեկնարկած բանակցություններից հետո:

Բանակցությունները քիչ ուշադրություն են գրավել՝ մասամբ գլոբալ լուրջ ճգնաժամերի պատճառով: Բայց դա նաեւ արտացոլում է հետին պլանում մնալու վարչակազմի ցանկությունը:

«Կարծում եմ՝ վարչակազմը եւ, մասնավորապես, Ամոս Հոխշտեյնը հաջողությամբ հաղթահարում են այս հարցը»,- ասել է Յաղուբյանը։

Ակնկալվում է, որ համաձայնագրով սահման կստեղծվի Իսրայելի եւ Լիբանանի միջեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Դա հնարավորություն կտա պարզել, թե ինչպես կարող են երկու երկրները շահել Քարիշ բնական գազի հանքավայրի հետախուզումից։

Լիբանանի պաշտոնյաները զգալի առաջընթացի մասին են ազդարարում համաձայնության հասնելու ուղղությամբ: Լիբանանի վարչապետի թեկնածու Նաջիբ Միքաթին Գլխավոր ասամբլեայում իր ելույթում ասել է, որ «մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել, որը հուսով ենք շուտով կհասնի ցանկալի արդյունքների»։

Առաջընթացի մի մասը Իսրայելի եւ Լիբանանի միջեւ կոնսենսուսն է ծովային սահմանների կարգավորման առավելությունների վերաբերյալ: Իսրայելը ցանկանում է խուսափել Լիբանանի հետ հակամարտությունից եւ ընդհանուր առմամբ զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանում, եւ Լիբանանը որեւէ տնտեսական օգուտ է որոնում, որը կարող է ստանալ Միջերկրական ծովի այս հատվածում գազի հանքավայրի հետախուզումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ