News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը համաչափ քայլեր կձեռնարկի Թեհրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը նվազեցնելու ուկրաինական կառավարության որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ափսոսանք հայտնելով Ուկրաինայի կառավարության որոշման համար, գրում է Mehr-ը։

Նա նշել է, որ Կիեւն իր որոշումը կայացրել է չհաստատված տեղեկությունների եւ արտասահմանյան լրատվամիջոցների ստեղծած մթնոլորտի հիման վրա։

Քանանին ընդգծել է, որ Իրանը համաչափ քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Ուկրաինայի կառավարության որոշման, եւ ուկրաինական վարչակազմին հորդորել է չտրվել երրորդ կողմերի ազդեցությանը, որոնք ձգտում են խաթարել երկու երկրների միջեւ հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ