News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի ատլանտյան նահանգների մոտ 500 000 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության՝ «Ֆիոնա» արեւադարձային փոթորկի հարվածի պատճառով, հայտնում է Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ փոթորկի վնասների չափը պարզվել է շաբաթ վաղ առավոտյան։ Այն հարվածել է Նոր Շոտլանդիային ու իր հետ բերել հզոր անձրեւներ եւ ուժեղ քամիներ։ Բազմաթիվ տներ վնասվել են, տանիքները պոկվել են, ապակիները կոտրվել, վնասներ են եղել տապալված ծառերից։ Տապալված ծառերը փակել են ավտոճանապարհները։

Նոր Շոտլանդիայի իշխանությունները նախազգուշացում են ուղարկել նահանգի բնակիչներին՝ կոչ անելով նրանց մթերք պահեստավորել առաջիկա 72 ժամվա համար, լիցքավորել էլեկտրոնային սարքերը եւ խուսափել զբոսանքներից: Արքայազն Էդվարդի կղզու բնակիչներին զգուշացրել են ուժեղ ջրհեղեղի հնարավորության մասին։

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ չնայած փոթորկի հզորությունը նվազում է, սելավներն ու փոթորկային քամին դեռ չեն ավարտվի։ Նրանք կարծում են, որ սա երկրին երբեւէ վրա հասած ամենաուժեղ փոթորիկներից մեկն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ