News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված Ուրցաձորի բնակիչ 25-ամյա Վաչիկ Տոնոյանը երկրորդ անգամ էր մեկնել ծառայության` ավարտելու կիսատ թողած ժամկետային ծառայությունը: NEWS.am-ի հետ զրույցում Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը պատմեց, որ հաշմանդամ մոր միակ խնամակալը լինելու պատճառով Վաչիկը մեկ անգամ ազատվել էր ծառայությունից, սակայն օրենքի փոփոխության հետեւանքով  տարիներ անց նորից էին զինակոչել բանակ` ավարտելու ծառայությունը, նրան 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր:

«Վաչիկը հաշմանդամ մայր ունի եւ մեկ քույր, օրենքի փոփոխության պատճառով մեկնել էր ծառայության, Իշխանասարի հատվածում էր ծառայում եւ 3 ամսից կզորացրվեր: Ադրբեջանական հարձակման հետեւանքով  նրանց ամբողջ վաշտը զոհվել է, մեկ հոգու է ինքը կարողացել փրկել, վիրավոր վիճակով բերել է անվտանգ գոտի, ասել են` որ հետ չգնա, վտանգավոր է, սակայն պատասխանել է, որ հրամանատարն այնտեղ է, պետք է վերադառնա, ու այդպես զոհվում է»,- պատմեց Անդրեասյանը:

Վաչիկի քույրն ամուսնացած է, մայրը հաշմանդամ է եւ մնում է առանց խնամակալի:

«Վաչիկը շատ լավ, թասիբով տղա էր, ինքը հեղինակություն ուներ, իրեն լսում էին,անակնկալ պատերազմի զոհ դարձան ուղղակի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Հայկական կողմն ունի 207 զոհված եւ անհետ կորած:

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք. Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի մտեք. Ագո
Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես...
Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու, պետք է պատրաստվել. Արկադի Կարապետյան (ԱԳՈ)
Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին...
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Ամենաշատ