News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պահպանողական մարդիկ ավելի շատ են հավատում քաղաքական գործիչների շուրթերից հնչող անհեթեթություններին, ասվում է նոր հետազոտության մեջ, որին մասնակցել են տարբեր երկրներից մարդիկ:

Հետազոտությանը մասնակցել է 179 մարդ ԱՄՆ-ից, 185՝ Սերբիայից եւ 170՝ Նիդեռլանդներից: Հետազոտողները մասնակիցներին ներկայացրել են հայտարարությունների ցանկ, որը ներառել է ինչպես լրիվ անհեթեթություն («Լավ առողջությունը իրականություն է տալիս նուրբ ստեղծագործությանը»), այնպես էլ ավելի բովանդակալից նախադասություններ («Գետը ժայռ է ճեղքում ոչ թե իր ուժի, այլ իր վճռականության շնորհիվ»): Մասնակիցներին խնդրել են գնահատել, թե որքանով են «խորը» համարում յուրաքանչյուր պնդումը:

Բացի այդ, կամավորներին խնդրել են կարդալ հիպոթետիկ քաղաքական ծրագրեր, որոնք առաջարկվել են հորինված Գոնֆել երկրում նախագահական ընտրությունների ժամանակ։ Երեք ծրագրեր «անիմաստ ու դատարկ» են եղել, երեքը՝ բովանդակալից։ Ի վերջո, հետազոտողները խնդրել են մասնակիցներին գնահատել, թե որքանով են համոզիչ հինգ քաղաքական կարգախոսները եւ 15 քաղաքական հայտարարությունները:

Բոլոր երեք փորձարկումներում մասնակիցները, որոնք ավելի ընկալունակ են եղել 1-ին տիպի անհեթեթության հանդեպ, ավելի ընկալունակ են եղել նաեւ քաղաքական անհեթեթությունների հանդեպ: Բացի այդ, քաղաքական անհեթեթությանն աջակցությունը կապված է եղել պահպանողական թեկնածուների օգտին քվեարկելու ավելի մեծ հավանականության հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ