News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտգործնախարարությունից:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։ Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը։

Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով
Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում...
Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր
Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց է կատարել Տավուշի մարզ:  Ոսկեպար համայնքում տեղի է ունեցել հանդիպում մարզպետի, Նոյեմբերյան...
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Կազմակերպությունները խիստ մտահոգիչ են և անընդունելի են համարում ՀՀ կառավարության և  Ազգային ժողովի ղեկավարների կողմից արտահայտած…
Բայրամովը Բոնոյին հավաստիացրել է խաղաղ մտադրությունների լրջության մասին
Բայրամովը հանդիպել է Լուի Բոնոյի հետ...
Բայրամովը հայտնել է «ադրբեջանա-հայկական խաղաղ օրակարգի առաջմղման պատմական պայմանների մասին»
Բայրամովը հանդիպել է Սթոլտենբերգի հետ...
«Մենք հանձնելու տարածքներ չունենք». «Հայաքվեի» ուղերձը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց
Դիմում ենք նաև ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանին․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանների…
Ամենաշատ