News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե ամերիկյա F-16 կործանիչներ գնելու վերաբերյալ գործարքը ձախողվի, ապա Թուրքիան  կարող է ռուսական արտադրության Սու-35 կործանիչներ գնել. հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության գործակալության նախագահ Իսմայիլ Դեմիրը։

Դեմիրը CNN Türk-ին ասել է, որ Թուրքիան F-16-ին այլընտրանք չունի՝ հավելելով, որ մի տարբերակ կարող է լինել Սու-35-ը:

Թուրքիան դիմել է 40 F-16 Blok 70 Viper ինքնաթիռի եւ մինչեւ 80 արդիականացման հանդերձանքի՝ իր գոյություն ունեցող F-16-երի համար՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո։ 2019 թվականին ռուսական զենքի ձեռքբերումը ԱՄՆ-ին դրդել էր հանել Թուրքիային F-35 կործանիչ մշակելու եւ ձեռք բերելու իր ծրագրից։ Անցյալ տարի Թուրքիան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Անկարային առաջարկել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների փոխարեն գնել չորրորդ սերնդի F-16 կործանիչներ։

Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փոփոխություն էր ընդունել Պաշտպանության ազգային թույլտվության մասին ակտում՝ սահմանափակելու F-16 կործանիչների առաջիկա տեղափոխումը Թուրքիա: Փոփոխությունը պահանջում է երաշխիքներ ԱՄՆ նախագահի անունից, որ ինքնաթիռները չեն օգտագործվի դեպի հունական տարածք չարտոնված թռիչքների համար, ինչը Անկարան մերժել է։

Կործանիչների վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ ցանկացած հնարավոր գործարք կպահանջի Կոնգրեսի հավանությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կարող է հեռախոսազրույց ունենալ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ քննարկելու Անկարայի կողմից F-16 կործանիչներ գնելու հարցը, գրում է Daily Sabah-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ