News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԳՆ-ից:

Արտգործնախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Սիրիայի հայկական համայնքի դերը Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ չնայած սիրիական ճգնաժամի ընթացքում կրած դժվարություններին, այն շարունակում է յուրահատուկ կամուրջի դեր խաղալ երկու երկրների միջև:

Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ Ալ-Միկդադն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ շեշտելով խնդիրները խաղաղ բանակցությունների ու երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Իրավիճակը սարսափելի բարդ է, այն, ինչ մենք ամիսներով, օրերով մտածում էինք…
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Ովքեր հավատում են, որ թուրքերը գան այդ 2-3 պոստերում նստեն, հետո էլ առաջ չեն…
«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց».  Նոյեմբերյանում վիճակը լարված է
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում այս պահին իրավիճակը լարված է...
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Այդ մարդիկ իրենց կյանքում այդպիսի էակներ չեն տեսել, նրանց դժվար է համոզել, որ այդպիսի բան հնարավոր է…
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետերը չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի…
Եթե թուրքը կանգնում է եկեղեցուց 3 մետրի վրա, էդ եկեղեցին կարող ենք համարել մե՞րը. Միհրան Մախսուդյան
Ստում են, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. եթե…
Ամենաշատ