News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամեդ բն Զայեդ Ալ Նահյանը համաձայնագիր է ստորագրել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ արագացնելու էներգետիկ անվտանգությունը եւ արդյունաբերական աճը, հայտնում է պետական ​​լրատվական գործակալությունը:

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) պայմանագիր է ստորագրել գերմանական RWE ընկերությանը բնական հեղուկ գազ (LNG) մատակարարելու վերաբերյալ, ասվում է զեկույցում`տեղեկացնելով, որ ADNOC-ն առաջին խմբաքանակը կմատակարարի 2022 թվականի վերջին՝ Բրունսբյուտելի լողացող գազի տերմինալի փորձնական շահագործման համար օգտագործելու նպաակով։

Ավելի վաղ Շոլցն ասել էր, որ առաջընթաց է համարում Արաբական Միացյալ Էմիրություններից բնական հեղուկ գազ (LNG) եւ դիզելային վառելիք գնելու բանակցություններում։

Գերմանիան, որը մինչեւ վերջերս մեծապես կախված էր ռուսական գազի մատակարարումից, ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո, փորձում էր դիվերսիֆիկացնել իր էներգակիրների մատակարարումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ