News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Վերին Լարսի անցակետում կիլոմետրանոց հերթ է գոյացել, իրավիճակը շարունակում  է մնալ լարված: NEWS.am-ի հետ զրույցում   այնտեղ գտնվող Էդգար Աղասյանը պատմեց, որ անցակետում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Անտերանոց է, 42 ժամ հերթի մեջ ենք, 10 ժամ Օսեթիայի սահմանին:  Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել, հիմնականում մինչեւ 30 տարեկան ռուս տղամարդիկ են, տեղացիներին գումարով մոտեցնում են սահմանին, իրենք գնում, հետ են վերադառնում, մենք դեռ կանգնած ենք, հերթը չի շարժվում: Ռուս տղամարդիկ նույնիսկ իրենց պայուսակները վերցրած ոտքով հատում են սահմանը, կամ էլ գումար են տալիս, որ հերթից դուրս գան ու հասնեն սահման»,-ասաց նա:

Նշենք, որ Ռուսաստանում օրերս հայտարարված մոբիլիզացիայի պատճառով շատերը սկսեցին լքել երկիրը ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ