News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված արեւմտյան բազեների այցերը ՀԱՊԿ անդամ պետություններ ո՛չ թե նպաստում են հակամարտությունների կարգավորմանը, այլ սրում դրանք՝ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, հայտնում է BelTA-ն։

Արտգործնախարարին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան այցին։

«Կարծում եմ, որ նման «բազեների» այցը, որոնք հագնվում են խաղաղարար հանդերձ, ոչ մի լավ բան չի բերում. բավական է հիշել նրա այցը Թայվան, որից հետո իրավիճակի կտրուկ սրացում եղավ տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ես անձամբ խորապես համոզված եմ, որ պետք չէ հույս դնել դրսի որեւէ խաղաղապահի վրա։ Մասնավորապես այն մարդիկ, ովքեր եկել են, Երեւան, բացարձակապես շահագրգռված չեն, որ մեր կազմակերպությունն արդյունավետորեն գոյություն ունենա։ Ավելին, նրանք ներկայացնում են երկրների մի ամբողջ ճամբար, որոնք նախկինում շահագրգռված էին լարվածության մշտական ​​օջախների առկայությամբ Խորհրդային Միության շրջագծով, իսկ այժմ՝ Ռուսաստանի, որին համարում են իրենց հիմնական հակառակորդը։ Ուստի նման այցելությունները կապված չեն լինի որոշակի կոնֆլիկտների հանդարտեցման, այլ, ընդհակառակը։ Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել արտաքին հորեղբայրների ու մորաքույրների վրա»,- ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ