News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիան, որպես լրացուցիչ պատժամիջոց, որոշել է արգելել քիմիական զենքի հետ կապված ապրանքների արտահանումը Ռուսաստան, հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

Ճապոնիան նաեւ 21 ռուսական կազմակերպություն է ներառել արտահանման արգելքի ենթակա գերատեսչությունների ցանկում, հայտնում է Reuters-ը։

«Ճապոնիան խորապես մտահոգված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ միջուկային զենքի կիրառման հնարավորությամբ»,- ասել է Մացունոն մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Ճապոնիան կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ՝ աջակցելով Ուկրաինային եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ