News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Իսրայելը բանակցություններ կվարեն Եվրոպա բնական գազի տեղափոխման շուրջ։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինի խոսքով՝ երկու պատվիրակությունների հանդիպումը կկայանա հոկտեմբերին։

Նա նշել է, որ Եվրոպայում էներգակիրների պակասի պատճառով առաջացած ճնշումը մասամբ փոխհատուցելու երկու այլընտրանք կա. առաջինը՝ Կասպից ծովից ադրբեջանական գազի մատակարարման համար Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) ամրապնդումն է, երկրորդը՝ Թուրքիայի տարածքով Իսրայելի, Լիբանանի եւ Եգիպտոսի բնական գազի համար այլընտրանքային տրանսպորտային ուղիների զարգացումը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ամեն դեպքում կախված կլինի Թուրքիայից։

Այժմ, երբ Եվրոպայում պահանջարկը մեծանում է, Թուրքիան եւ Իսրայելը ցանկանում են արագացնել Իսրայելից Թուրքիայի տարածքով նոր խողովակաշար կառուցելու եւ Իսրայելի Լեւիաթան գազային հանքավայրից 21 միլիարդ խորանարդ մետր բնական գազ մատակարարելու պլանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ