News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էներգետիկական ճգնաժամի զսպմանն ուղղված Եվրոպական միության պլանը անդամ պետություններին հնարավորություն կտա ավելի քիչ կրճատել էլեկտրականության սպառումը, քան առաջարկվում է այժմ, տեղեկացրել է Corriere della Sera-ն՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է սեպտեմբեի 28-ին հրապարակել փաստաթուղթ, որում մանրամասն կներկայացվեն ապագա քայլերը, որոնք միությունը կարող է ձեռնարկել ճգնաժամը մեղմելու համար։

Դիտարկվող առաջարկում նշվել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է էներգիայի սպառումը նվազեցնի մեկ ժամում 5 տոկոսով՝ ծանրաբեռնված ժամերին, ինչը կազմում է բոլոր ժամերի 10 տոկոսից ոչ պակասը 2022թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2023թ. մարտի 31-ը։

Բայց նոր նախագծում նշվել է, որ երկրները կարող են ժամերի համար այլ տոկոս սահմանել, եթե ընդգրկված է ծանրաբեռնված ժամերի 7 տոկոսից ոչ ավելին, տեղեկացրել է իտալական թերթը։

Քանի որ ԵՄ-ի 27 անդամ պետությունների սպառողները էլեկտրաէներգիայի ռեկորդային հաշիվներ են փակում այն բանից հետո, երբ Ռուսաստանը կրճատեց բնական գազի մատակարարումները, կառավարությունները պնդում են, որպեսզի Եվրոպական հանձնաժողովն ընդունի ընդհանուր որոշում ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ