News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները քննադատել է գազի հավելյալ գանձումը, որը պետք է օգնի երկրին կանխել էներգետիկ սեկտորի կոլապսը։

Լինդները Bild am Sonntag-ին ասել է, որ իրեն ավելի քիչ անհանգստացնում է Գերմանիայում վեճեր առաջացրած պլանի իրավաբանական կողմը, քան դրա տնտեսական հիմնավորումը։ «Մենք ունենք գազի հարկ, որը բարձրացնում է գինը։ Բայց մեզ պետք է գազի գնի արգելակ, որը կիջեցնի գինը»,- ասել է Լինդները։

Նրա խոսքով՝ Գերմանիան պետք է հավատարիմ մնա իր պարտքային պարտավորությանը՝ չնայած հսկայական ծախսերին, որոնք ներկայում կրում է երկիրը էներգետիկ հատվածը կայունացնելու համար, ներառյալ երկարաժամկետ օգնությունը գազ ներմուծող Uniper SE-ին։

Գազի վճարը թեժ կետ է դարձել այն ժամանակվանից, երբ օգոստոսին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ներկայացրել էր ծրագիրը։

Այս միջոցը, որը պետք է ուժի մեջ մտնի հոկտեմբերի 1-ից, նախատեսված է կոմունալ ձեռնարկություններին փոխհատուցելու համար էներգիայի մեծածախ գների կտրուկ աճի պատճառով՝ սպառողներից գանձումներ անելու միջոցով։ Սկզբում այս միջոցը քննադատում էին չափից ավելի անհստակ ձեւակերպումների համար, որոնք թույլ էին տալիս որոշ ընկերությունների միջոցներ ստանալու հայտեր ներկայացնել։ Հաբեկը ձգտում էր փակել սողանցքները, որպեսզի թույլ չտար, որ «ձրիակերներ» լինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ