News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջուկային էներգետիկան եւ նավթի գների սահմանափակումը ԵՄ-ում հազիվ թե տեղ գտնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթում։ Այս մասին տեղեկացրել է EurActiv-ը՝ հղում կատարելով ԵՄ-ի դիվանագետներին։

Հանգստյան օրերին Եվրոպական հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացրել ԵՄ-ի անդամ երկրների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վերաբերյալ։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն այս շաբաթ, ավելի ուշ, մայրաքաղաքներին պաշտոնական առաջարկություն կներկայացնի։

Փաթեթի հաստատումը պետք է կատարվի նախքան ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հոկտեմբերի կեսին, տեղեկացրել է ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Միջոցները ներառելու են ատոմային էներգետիկան, ճոխության առարկաները եւ ռուսական ՏՏ եւ տեխնոլոգիական ոլորտները, ինչպես նաեւ համակարգից մեծ թվով բանկեր հանելը։

ԵՄ-ի դիվանագետների խոսքով՝ Գերմանիան պնդում է, որպեսզի ԵՄ-ի ընկերություններին արգելվի ֆինանսավորել Ռուսաստանի մետալուրգիական եւ հազվագյուտ հողերի հանքերը, ինչպես նաեւ ուրանի ներմուծումը։

Յոթերորդ փաթեթում չեն լինի ռուսական էներգակիրների մատակարարումների դեմ պատժամիջոցներ՝ չնայած այն բանին, որ որոշ երկրներ կոչ են անում ներառել հանածո գազն ու միջուկային էներգիան։

Միջուկային էներգետիկան, որը կարեւոր ոլորտ է այնպիսի երկրների համար, ինչպիսին են Ֆրանսիան եւ Բուլղարիան, հազիվ թե ներառվեն փաթեթում, քանի որ դա անհանգստացրել է որոշ անդամ պետությունների՝ եվրոպական ատոմային էլեկտրակայանների տեխնիկական սպասարկման հետ կապված։

Միջոցը կառչնվեր նաեւ «այն օբյեկտների կառուցմանը կամ ծառայությունների մատուցմանը, սարքավորումներին կամ տեխնոլոգիաներին, որոնք կապված են էլեկտրաէներգիայի արտադրության հետ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում»։ Դա կարող է ազդել Ռուսաստանի կողմից աջակցվող հունգարական «Պակշ» ԱԷԿ-ի կառուցման վրա, որի վրա Բուդապեշտը հաստատ վետո կդներ։

Ռուսական նավթի գների սահմանափակման մեխանիզմի ներգրավումը նույնպես, որը համաձայնեցված է G7-ի երկրների հետ, միահամուռ հավանության չի արժանացել անդամ պետությունների կողմից, ավելացրել են դիվանագետները։

Միանգամայն հավանական է, որ կարճաժամկետ հեռանկարում Բրյուսելը դիտարկի գազի բարձր գների խնդրի լուծման հնարավորությունը մատակարար երկրների հետ բանակցությունների, այլ ոչ թե ներմուծման սահմանափակման միջոցով։

ԱՄՆ-ի ճնշման ֆոնին, որը պահանջում է, որպեսզի մեխանիզմը պատրաստ լինի մինչեւ դեկտեմբերի 5-ը, երբ ուժի մեջ կմտնի ռուսական հում նավթի ծովային ներմուծման ավելի վաղ համաձայնեցված արգելքը, այդ քայլին ընդդիմանում են, մասնավորապես, Հարավային Եվրոպայի երկրները։

«Գնային շեմի եւ միջուկային էներգետիկայի շուրջ շատ լուրեր են պտտվում, բայց, որքան մեզ հայտնի է, Եվրոպական հանձնաժողովը դեռեւս ոչինչ չի բացառել»,- EURACTIV-ին ասել է ԵՄ-ի դիվանագետներից մեկը։

Բայց ԵՄ-ի մեկ այլ դիվանագետ հիասթափություն է հայտնել այն առիթով, որ էներգետիկ տարրի բացառումը պատժամիջոցներից փաթեթը «փոքրագույն» կդարձնի։

ԵՄ-ի անդամ պետությունների մի խումբ՝ Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Լեհաստան եւ Բալթյան երկրներ, առաջարկել են լիսթինգի նոր չափանիշ, որի համաձայն՝ պատժամիջոցներից շեղվելուն կամ դրանք շրջանցելուն աջակցելը կարող է դառնալ պատժամիջոցի կիրառման հիմք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հանդեպ։

«Եվրոպական հանձնաժողովը, ըստ երեւույթին, ցանկանում էր ուսումնասիրել դա՝ հաշվի առնելով այն, որ դա կարող է զսպիչ գործոն հանդիսանալ ԵՄ-ի ամբողջ տարածքում։ Բայց այս առաջարկը նախկինի պես անդամ պետությունների հավանության կարիքն ունի, որոնք սովորաբար զգուշորեն են վերաբերվել այն բարեփոխումներին, որոնք փոփոխություններ են պահանջում իրենց քրեական օրենսդրությունում։

Լեհաստանը, Իռլանդիան, Լիտվան, Էստոնիան եւ Լատվիան առաջարկել են պատասխան արգելք մտցնել Ռուսաստանից ադամանդների ներկրման վրա։

Ռուսական արատդրության ադամանդները մինչեւ հիմա չեն եղել էմբարգոյի ցուցակում, իսկ Բելգիան, որտեղ գտնվում է աշխարհում ադամանդների վաճառքի ամենամեծ կենտրոնը (Անտվերպեն), ակտիվորեն լոբբինգի է ենթարկել դրանց բացառումը ցուցակից։

Այնուամենայնիվ,  ԵՄ-ի երկու դիվանագետի խոսքով՝ սպասվում է, որ Բելգիան կհրաժարվի ադամանդը պատժամիջոցների հաջորդ փաթեթում ներառելու դեմ առարկելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ