News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որդեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։ Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանն էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ դեպքից ժամեր անց՝ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը, մահացավ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին տարբեր հրազենների և տրամաչափի 25 պարկուճ և այլն:

Իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային վեճ էր տեղի ունեցել 10-ից ավելի անձանց մասնակցությամբ, որոնց թվում կային նաև երիտասարդներ։ Միջադեպը հանգուցալուծվել էր կրակոցներով։ Գործադրվել էին տարբեր հրազեններ։

Իրավապահները պարզել են, որ Արթուր Թաթոսյանն ու Մանվել Հովհաննիսյանը սպանվել են Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդի կողմից՝ դեռևս չպարզված հրազենով արձակած կրակոցների հետևանքով։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության և օպերատիվ գործողությունների շնորհիվ 27-ամյա երիտասարդը չհասցրեց լքել երկիրը։ Նա Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հրազենները հայտնաբերելու, ինչպես և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ