News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Բելառուսը, հաշվի առնելով պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման ներկա մակարդակը, առայժմ ռուսական ռազմաբազաների տեղակայման կարիք չունի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական կուտակումն ավելի արդիական չի դարձնում հանրապետությունում ռուսական բազաների տեղակայման գաղափարը, Մակեյն ասել է. «Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել, եւ ապագայում ոչինչ բացառել չի կարելի՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացման անկանխատեսելիությունը, մեր գործընկերների վարքագծի անկանխատեսելիությունը»։

«Բայց այս պահին, հաշվի առնելով ռազմական տեխնոլոգիաների բարձր մակարդակը, որը ձեռք է բերվել այսօր, կարծում եմ, որ Բելառուսի տարածքում լրացուցիչ օտարերկրյա, տվյալ դեպքում՝ ռուսական ռազմաբազաներ տեղադրելը քիչ իմաստ ունի»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ «բավական է համապատասխան տեխնիկա տեղադրել Սմոլենսկի մարզում, այլ տեղ, եւ դա, գուցե, նույնիսկ ավելի արդյունավետ լինի, քան կոնկրետ ռուսական բազաների տեղակայումը Բելառուսում»։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը զորքերի համատեղ խումբ են ստեղծել, կան համատեղ վարժանքներ, համատեղ վարժանքների անցկացման պլաններ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ հայտարարել է, որ «եթե ինչ-որ մեկը փորձի ինչ-որ ոտնձգություններ կատարել Բելառուսի դեմ, ապա դա որպես հարձակում կդիտարկվի Միութենական պետության վրա, այն է՝ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլցը Պուտինին կոչ է արել Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծում գտնել  
Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը․․․
Պեսկովը դիվանագիտությունն անվանել է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման առավել նախընտրելի տարբերակ
Իհարկե, մեր շահերին հասնելու համար ամենանախընտրելի ուղին խաղաղ դիվանագիտական ​​միջոցներով է․․․
ԵՄ-ը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայում ԵԱՀԿ սակրավորներին
Եվրամիությունը ԵԱՀԿ սակրավորներին 1,2 մլն եվրո կհատկացնի...
Պուտինը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների փորձերն անհաջող էին. Պեսկով
«ՌԴ նախագահը միշտ եղել է, կա եւ մնում է բաց բանակցությունների համար՝ հանուն մեր շահերի ապահովման»,-ասել է Պեսկովը․․․
Ուկրաինացի զինվորականների կորուստները մեծ խնդիր են Բայդենի համար. Asia Times
Ուկրաինան պատերազմում կորցրել է 100 000 զինվոր...
Համաշխարհային բանկի ղեկավարը նշել է Ուկրաինայի վերականգնման արժեքը
Դեւիդ Մելփասը նշել է Ուկրաինայի վերականգնման արժեքը...
Ամենաշատ