News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի յոթ քաղաքացին դատի է տվել կառավարությանը՝ օդի աղտոտվածության համար, հայտնել են ClientEarth եւ Deutsche Umwelthilfe հասարակական կազմակերպությունները:

Քաղաքացիները պնդում են, որ օդի աղտոտման մասին ազգային օրենքները անփոփոխ թողնելով՝ Բեռլինը չի արձագանքել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր ուղեցույցին, որն անցյալ տարի խստացրել է օդի որակի իր ուղեցույցները:

«Սրա պատճառով մարդիկ ստիպված են լինում շնչել օդ, որը պարունակում է չորս կամ հինգ անգամ ավելի շատ թունավոր նյութեր, եւ իշխանությունները հնարավորություն չունեն փոխել իրավիճակը», - ասվում է ClientEarth-ի տարածած հայտարարության մեջ:

Թեեւ գերմանական քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը վերջին տարիներին նվազել է եւ այժմ հաճախ համահունչ է ԵՄ օրենսդրությանը, ԱՀԿ-ի վերջին առաջարկությունների հիման վրա դրանք ավելի բարձր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ