News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել Մասիս քաղաքի 22-ամյա մի բնակչի՝ իր վարած մոպեդով հանդերձ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և այլ իրեր, որոնք, ըստ երիտասարդի հայտարարության, գողացել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայից, իսկ մոպեդը՝ Ազատության պողոտայի շենքերից մեկի բակից:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է մոպեդի սեփականատիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ մասիսցի երիտասարդը մեքենաների կողային հայելիների ապակիները գողացել էր Ա. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» և Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենաներից: Տուժողներին պատճառվել էր ընդհանուր 500 հազար դրամի վնաս: Նրանցից ընդունվել են հաղորդումներ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալանավորի հետ տեսակցության եկած եւ նրա համար թմրանյութ բերած քաղաքացին ձերբակալվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները...
Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ…
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել. ինչ է կատարվել Մալաթիայում. Armlur.am
Կայքի տեղեկություններով վարորդը փախուստի չի դիմել, իսկ վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց...
«Բելաջիո» ռեստորանի մոտ «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կախվել դեպի ձորակը․ shamshyan.com
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09։20-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար…
Հինգ առաջատար համաշխարհային պարբերականներ պահանջում են հանել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մեղադրանքները
Աշխարհի ամենաազդեցիկ պարբերականները պահանջում են հանել Ասանժի մեղադրանքները...
Մեկ օրում բացահայտվել է 44 հանցագործության դեպք. Հայտնաբերվել է 6 հետախուզվող. Կամավոր ներկայացել է 4-ը
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր...
Ամենաշատ