News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ։

Նա ներկայացրել է իրավիճակը Գերղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:

Պաշտպանը նշել է, որ սեպտեմբերի 13-15-ը այդ երեք մարզերից տեղահանվել է առնվազն 7600 մարդ: տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, երեխաներն ու ծերերը: Ըստ այդմ, տեղահանվել է 1437 երեխա, 99 հաշմանամություն ունեցող անձ:

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզում սպանվել է մեկ քաղաքացիական անձ (Բ. Ք. ծնված 1960 թ), վնասվածքներ են ստացել 4 քաղաքացիական անձ, որոնցից մեկի վնասվածքները ծանր են:  Վարդենիս համայնքից եւս մեկ քաղաքացիական անձի (Ա.Ա. ծնված 1986 թ) գտնվելու վայրն անհայտ է:

Ադրբեջանական զինուժը միտումնավոր կերպով կրակ է բացել հայ եւ օտարերկրյա լրագրողների խմբի ուղղությամբ (նրանք կրել են PRESS տարբերանշանը):

Սոթքում վնասվել է շուրջ 200 տուն, որոնցից ավելի քան 50-ը ամբողջությամբ ավերվել է: Թիրախավորվել է Սոթք համայնքի դպրոցի շենքը:

Կութ համայնքում վնասվել է 4 տուն, ավտոտնակ եւ այլ տնամերձ կառույցներ: Թիրախավորվել է Կութի բուժկետը:

Վնասվել են Սոթք եւ Գեղամասար համայնքների վարչական շենքերը:

Վնասվել է Սոթք համայնքի գազի մատակարարման խողովակը:

Ճանապարհների տեւական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց  ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ  կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը:

Վայոց Ձորի մարզ

Ջերմուկում սպանվել է մեկ քաղաքացիական անց (Ս.Բ. ծնված 1964 թ), երկուսը՝ վիրավորվել:

Ջերմուկ քաղաքում մեկ քաղաքացիական մեքենա է թիրախավորվել, ինչի արդյունքում մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է: Թիրախավորվել է շտապօգնության մեկ մեքենա:

Ջերմուկի ուղղությամբ շարունակական գնդակոծման հետեւանքով հրդեհվել է քաղաքին հարող ավելի քան 6 հա անտառածածկ տարածք, 3 փրկարար վնասված ք է ստացել:

Թիրախավորվել է Կեչուտի ջրամբարը:

Հատուկ թիրախավորվել է Ջերմուկի առողջարանը, որտեղ հարձակման պահին բուժում են ստացել մի քանի տասնյակ պացիենտներ:

Հրետակոծվել են Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածքները, ներառյալ հյուրանոց, սրճարան, ճոպանուղի:

Վնասվել են Ջերմուկի գազի խողովակները, հոսանքի լարերը եւ կապի մալուխները:

Ճանապարհների տեւական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց  ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ  կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը:

Սյունիքի մարզ

Սեպտեմբերի 14-ին, օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից սպանվել է մեկ քաղաքացիական անձ (Հ.Գ. ծնված 1993): Տեղ համայնքում գլխի շրջանում վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ (Մ.Ա. ծնված 1991թ), որը մահացել է հիվանդանոցում:

Սյունիքի մարզում թիրախավորվել եւ վնասվել է շտապօգնության երկու մեքենա:

Գեղամասարում ԱԹՍ-ի հարվածներից վնասվել են  քաղաքացիական տներ: Քարաշենում թիրախավորվել է  հանդիսությունների սրահը, արձակված արկերը  լրջորեն վնասել են մեկ քաղաքացիական տուն:

Վերիշեն գյուղում 5 բնակելի տուն գնդակոծվել է, մեկ այլ տուն վնասվել է: Ակներ  գյուղում բնակելի տուն է թիրախավորվել:  Վաղատուր գյուղում ավերվել է վարչական  շենք: Աղիտու համայնքում  վնասվել է մեկ տուն:

Վաղատուր համայնքում ընկել է 13 արկ,  վնասվել է 4 տուն, վարչական շենքն ու դպրոցը: Տեղ եւ Վաղատուր համայնքներում վնասվել են գազի մատակարարման խողովակները:

Ճանապարհների շարունակական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց  ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ  կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը: Սիսիան-Նորավան մայրուղու վրա  վնասվել է մեկ քաղաքացիական մեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել...
ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանն արձագանքել է...
Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին. Դանիելյան
Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ հարց՝ երբ է այն առավել վտանգավոր, երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք...
«Ես այդ մանրուքին չեմ տիրապետում».ԱԺ նախագահը՝ հարցին, թե արդյոք Ադրբեջանն էլ միաժամանակ հետ է քաշվելու մեր տարածքներից
Մեր ուզածը այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. այնտեղ, որտեղ Ադրբեջան...
Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան
Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման...
Չեմ բացառում, որ կհարձակվեն, իսկ ինչի՞ չհարձակվեն. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստովանում է, որ չկա երաշխիք, որ Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանին պատկանող…
Ամենաշատ