News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

BMW-ն ակնկալում է հասնել ավտոմոբիլային բիզնեսի 7-ից 9 տոկոս մարժայի թիրախի վերին սահմանին եւ ակնկալում է վաճառքի համեստ աճ 2023 թվականի ընթացքում, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գլխավոր ֆինանսական տնօրեն Նիկոլաս Փիթերին։

Չինաստանում պահանջարկը սկսել է վերականգնվել երրորդ եռամսյակում նշել է գլխավոր ֆինանսական տնօրենը. Եվրոպայում պատվերների գրքույկը դեռ լիքն է, սակայն պահանջարկը թույլ է Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում, իսկ ավելի ուժեղ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Իտալիայում:

Լյուքս դասի մեքենաների արտադրողն ակնկալում է, որ այս տարի կհասնի ամբողջությամբ էլեկտրական մեքենաների վաճառքի 10 տոկոս շեմի նպատակին՝ վաճառելով մոտ 240-ից 245 հազար մեքենա, իսկ հաջորդ տարի այդ թիվը կարող է աճել մինչեւ 400 հազար , ավելացրել է Փիթերը:

Հարցին, թե ինչպես է BMW-ն արձագանքում Եվրոպայում գազի պակասին, Փիթերն ասել է, որ ընկերությունը 15 տոկոսով կրճատել է գազի սպառումը Գերմանիայում եւ Ավստրիայում եւ ակնկալում է, որ կկարողանա էլ ավելի կրճատել:

«Գազի խնդիրն այս տարի մեզ վրա ուղղակի ազդեցություն չի ունենա»,- նշել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ մատակարարման շղթայում արդյունահանման կրճատումներ չեն եղել։

Անցյալ շաբաթ Volkswagen-ը եւ Mercedes-Benz-ը ներկայացրել են արտակարգ իրավիճակների համար նախատեսված ծրագրեր:

Վերոնշյալ ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենը չի հստակեցրել, արդյոք BMW-ն նույնն է անում թե ոչ, սակայն ասել է, որ չիպերի պակասից հետո ընկերությունն ավելի սերտ հարաբերություններ է հաստատել իր մատակարարների ցանցի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ