News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է անցկացրել Կոմիտասի պանթեոնում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մի խումբ մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին. ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ թանգարան-ինստիտուտի բարեկամ Գաբրիել Ջեմբերջյանը հնչեցրել է  թանգարանի զանգը, որը ղողանջում է տարեկան 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան և մահվան օրերին, ապրիլի 24-ին։

Տպել
Ամենաշատ