News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրորդ ամենամեծ տնտեսություն հանդիսացող Ֆրանսիան աճի զգալի դանդաղում է կանխատեսում, հաջորդ տարի հարեւան Գերմանիայում հնարավոր անկման վախի պատճառով, քանի որ Եվրոպայում տնտեսական իրավիճակը վատթարանում է, ինչը կապված է Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքների հետ:

Քանի որ Ֆրանսիան բախվում է էներգիայի եւ սննդի գների կտրուկ աճի, ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Ֆրանսիայում գնաճը կհասնի 6% -ի:

Ըստ Փարիզում գործող տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության(OECD) կանխատեսումների, հաջորդ տարի Ֆրանսիայի տնտեսության աճը կկազմի 0,6%:

Լե Մերը կարծում է, որ Ֆրանսիայում գնաճը կշարունակվի ընդհուպ 2023 թվականի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ