News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հս. հոսք 2» գազատարի վրա արտակարգ դեպք է տեղի ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում (EEZ)՝ Բորնհոլմ կղզու մոտակայքում, լրագրողներին հայտնել է Nord Stream 2 AG-ն։

«Ափամերձ ծառայությունների հետ համագործակցելով՝ պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Բորնհոլմից հարավ-արեւելք՝ Դանիայի EEZ-ում։ Առափնյա ծառայությունները որպես անվտանգության միջոց ստեղծել են անվտանգության գոտի՝ 5 ծովային մղոն շառավղով»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դանիայի ծովային իշխանությունները հայտնել էին կղզու մոտ գազի արտահոսքի մասին:

Nord Stream 2 AG-ի տվյալներով՝ գազատարի A գծի վրա ճնշումը մեկ գիշերվա ընթացքում 300-ից իջել է 7 բարի, կատարվում է հետաքննություն։

Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության դաշնային նախարարությունը մեկնաբանել է միջադեպը։ Գերմանիան դեռ չգիտի, թե ինչով է պայմանավորված «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա ճնշման անկումը, գրում է «Կոմերսանտ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ