News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստան մուտք գործելու համար սպասող մարդկանց թույլատրվել է ոտքով անցնել «Վերին Լարսի» մաքսակետը, գրում են Telegram-ի օգտատերերը։

Ականատեսները պատմում են, որ ընդամենը մի քանի րոպեում անցակետում նոր գիծ է գոյացել՝ սահմանն առանց մեքենայի հատել ցանկացողներից։ Ընդ որում, ոտքով սահմանը հատելը առաջին հերթին թույլատրվում է կանանց ու երեխաներին։

Պաշտոնական աղբյուրները դեռեւս չեն հաստատել այս տեղեկությունը։

Վրացական մաքսակետը անցել է հատուկ ռեժիմի եւ սպասարկում է շուրջօրյա։ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող «Կազբեգի» ավտոմոբիլային անցակետով հետիոտների ընդունման մասին չի հաղորդվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Սեպտեմբերի 21-ից Վերին «Լարսի» վրաց-ռուսական ցամաքային սահմանին Վրաստան մեկնել ցանկացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կիլոմետրանոց հերթեր են գոյացել. սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ