News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված տղամարդը մտել է Ռուսաստանի մաս կազմող Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկի թիվ 88 դպրոց ու անկանոն կրակ բացել։ Հրաձգության հետեւանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ ինը երեխա, եւս 23 մարդ, այդ թվում՝ 20 երեխա, վիրավորում է ստացել։ Տղամարդն ավել ուշ ինքնասպան է եղել։ Նա հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ