News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք 1» գազատարի երկու լարերի վրա ճնշումը նվազում է, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Nord Stream AG գազատարի օպերատորին։

«Այս գիշեր «Հյուսիսային հոսք 1» կառավարման կենտրոնի դիսպետչերները գազի խողովակի երկու լարերի վրա ճնշման անկում են արձանագրել. պատճառները հետաքննվում են»,- հայտնել են Nord Stream AG-ից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զուգահեռ գազատարի վրա՝ «Հյուսիսային հոսք 2»-ի թելերից մեկում ճնշման նվազում է նկատվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բորնհոլմից հարավ-արեւելք՝ Դանիայի ջրերում։

Մինչ այս՝ հուլիսի 1-ին, Nord Stream AG-ն հայտարարել էր գազատարի երկու պարաններով գազի մղման դադարեցման մասին։ Հստակեցվել էր, որ անջատումն անհրաժեշտ է պլանավորված տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար, ներառյալ մեխանիկական բաղադրիչների եւ ավտոմատացման համակարգերի փորձարկումը, որպեսզի ապահովվի գազատարի արդյունավետ, անվտանգ եւ հուսալի շահագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ