News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսում ժամանակավոր ծախսերի օրինագծի շուրջ բանակցողները համաձայնել են Ուկրաինային ռազմական եւ տնտեսական օգնության նոր փաթեթում գրեթե 12 միլիարդ դոլար ներառել, հայտնում է Reuters-ը։

Ֆինանսավորումը 4.5 միլիարդ դոլար կներառի՝ Ուկրաինային պաշտպանական կարողություններ եւ սարքավորումներ տրամադրելու համար, ինչպես նաեւ՝ 2.7 միլիարդ դոլար՝ ռազմական, հետախուզական եւ այլ պաշտպանական աջակցությունը շարունակելու համար, հայտնել են աղբյուրները:

Այն նաեւ 4.5 միլիարդ դոլար կներառի՝ հաջորդ եռամսյակում Կիեւի կառավարությանն ուղղակի բյուջետային աջակցությունը շարունակելու համար: Այդպես, նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը կկարողանա վճարել հիմնական անձնակազմի աշխատավարձերը, աջակցել ուկրաինացիներին եւ հոգալ այլ կարեւոր ծախսեր՝ խաղաղ բնակչությանն օգնելու համար։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել էր Ուկրաինային 11.7 միլիարդ դոլար շտապ նոր ռազմական եւ տնտեսական օգնություն տրամադրել ժամանակավոր ծախսերի օրինագծի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ