News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն՝ գործարար Արա Զաքարյանի գլխավորությամբ, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։ 21 մանդատ է լինելու։ Համայնքապետ ընտրելու համար հարկավոր է 11  ձայն։  

ՔՊ-ն կստանա 8 մանդատ, ընդ որում, երեկ ողջ օրը կենաց-մահու պայքար են մղել մեկ մանդատի համար, ՔՊ-ին 7 մանդատ էր հասնում, կոտորակային վիճելի հաշվարկի արդյունքում եւս 1 մանդատ են պոկել, չնայած, որպես կանոն, ավել մանդատը գումարում են ամենաքիչ ձայն ստացած ուժին։ Սակայն այդ 1 մանդատն էլ իրավիճակը չի փրկում։ «Աշխատանք եւ արդարությունը» 5 մանդատ է ստանում, գումարած Արթուր Ղազինյանի 2 մանդատը, եւ ստացվում է՝ արմատական ընդդիմությունը 7 մանդատ ունի՝ ՔՊ-ի 8-ի դիմաց։ Եվս 2 մանդատ Արման Բաբաջանյանինն է։ Սակայն վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը։ Ում կմիանա «Ապրելու երկիրը», նա էլ կձեւավորի իշխանություն։

Նշենք, որ դեռ ընտրություններից առաջ ԱԵ-ն հայտարարել էր, որ որեւէ պարագայում ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմի։ Չնայած եթե ընդդիմության հետ էլ կոալիցիա չկազմեն, կնշանակի անուղղակի աջակցություն ՔՊ-ին, քանի որ Փաշինյանը 20 օրվա ընթացքում օրենքով իրեն իրավունք է վերապահել համայնքապետի պաշտոնակատար նշանակել։

Մեզ ասացին, որ գործարար Արա Զաքարյանը սերտ շփումներ ունի Խաչատուր Սուքիասյանի հետ, եւ չեն բացառում, որ նա կշրջանցի կուսակցության արգելքը եւ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ