News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կուբացիների մեծ մասը կիրակի օրն անցկացված հանրաքվեում, որն աջակցվում էր կառավարության կողմից, հավանություն է տվել նույնասեռական ամուսնություններին, տեղեկացրել է ազգային ընտրական հանձնաժողովը, փոխանցել է Reuters-ը։

Ավելի քան 3,9 մլն ընտրողներ (66,9 տոկոս) քվեարկել են Ընտանեկան օրենսգրքի վավերացման օգտին, մինչդեռ 1,95 մլն քվեարկողներ (33 տոկոս) դեմ էին վավերացմանը, պետական հեռուստատեսությամբ ասել է հանձնաժողովի նախագահ Ալինա Բալսեյրո Գուտյերեսը։

«Արդարությունը հաղթանակեց»,- գրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Թվիթերում։

100 էջանոց Ընտանեկան օրենսգիրքը լեգալացնում է նույնասեռական եւ քաղաքացիական ամուսնությունները, թույլ է տալիս զույգերին երեխաներ որդեգրել եւ նպաստում է ընտանեկան իրավունքների եւ պարտականությունների հավասար բաժանմանը տղամարդկանց եւ կանանց միջեւ։

Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները ցույց են տվել, որ ձայնի իրավունք ունեցող 8,4 մլն կուբացիների 74 տոկոսը մասնակցել է հանրաքվեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ