News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում արող են նոր դաշնային շրջան ստեղծել՝ Ղրիմը, այն կներառի հենց թերակղզին եւ ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն, ինչպես նաեւ հանրաքվեների արդյունքում կցված Զապորոժյեի եւ Խերսոնի շրջանները։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով աղբյուրը Դաշնային խորհրդում եւ Ղրիմի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

«Գլխավորել նոր լիազոր ներկայացուցչությունը կարող է «Ռոսկոսմոս»-ի նախկին գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը», - «Վեդոմոստի»-ին ասել է պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի զրուցակիցը եւ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած երկու աղբյուրներ: Պարբերականի զրուցակիցը նշել է, որ մոտ ապագայում Ռոգոզինի վերաբերյալ որոշում կկայացվի, եւ այն, ամենայն հավանականությամբ, դրական կլինի։ Նա բացատրել է նոր դաշնային շրջանի ստեղծման անհրաժեշտությունը նոր տարածքների միացման հանրաքվեների շուրջ ստեղծված «բարդ իրավիճակով», եւ դրանք կառավարելու համար քաղաքական ծանր քաշային է պետք», - նշվում է հոդվածում։

Ռոգոզինը «Ռոսկոսմոս»ի ղեկավարի պաշտոնը լքել էր հուլիսի 15-ին։ Նրա տեղը «Ռոսկոսմոս»-ում զբաղեցրել է պաշտպանական արդյունաբերության փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Այն օրը, երբ տեղի ունեցան կադրային փոփոխություններ, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռոգոզինը ժամանակի ընթացքում աշխատանաքի կտեղավորվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ