News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք ինչպես հայտարարել էինք, երեկ ժամը 23-ից «Եռաբլուրում» ենք գտնվում. մեր կոչին արձագանքել են բազմահազար քաղաքացիներ: : Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրն է՝ Արա Ռոստոմյանը (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները որոշել էին գիշերել «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մտնել «Եռաբլուր» պանթեոն:

«Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք անցկացրել, որեւէ սադրանք՝ չեղավ: Իրենք նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ սադրանքների խուսափելու եւ լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ հորդորեցինք՝ մի մոտեցեք:  Մոտ մի 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Մենք իրենց հորդորեցինք մի մոտեցեք եւ մի արեք այդ արարողությունը, բայց իրենք չլսեցին: Մենք տեսանք, թե ինչ եղավ: Հիմա տեսնելով, որ մեր կոչով բազմահազար մարդիկ եկան այստեղ, արդեն իրենք խուսափեցին»,-ասաց նա:

Արա Ռոստոմյանի խոսքով, երեւի իրենք ուզում էին ասել՝ մեր դեմ փակ դռներ չկան՝ առանց գիտակցելու, որ ծնողների վրայով անցնելը փակ դուռ չէ: «Մենք ասացինք, որ սա կարմիր գիծ է, բայց իրենք անցան այդ կարմիր գիծը: Դրա համար մենք այս անգամ ավելիին էինք պատրաստ եւ անհամբեր սպասւոմ էինք իրենց: Մի քանի պատգամավորներ ասել էին՝ գնանք, տեսնեք, որ ծնողն է մեր դեմը կանգնում: Մենք ոչ մեկի դեմ չենք կանգնում: Մենք ամբողջ հայ ժողովրդին ասում ենք՝ եկեք, սա համայն հայությանն է, սրբավայր է, բոլորը պարտավոր են գալ, խոնարհվել: Մենք միայն ասում ենք, որ Հայաստանում գտնվողն թուրքերը չգան, մտնեն «Եռաբլուր»: Շատերը ուզում են ծնողներին իրար դեմ հանելով ասել՝  մեր տղաներն էլ են այստեղ: Եկեք ձեր տղաների ոտ, ոչ մեկը ձեզ չի արգելում, բայց չենք ուզում շոուի համար գան: Մեր տղաներին սպանել է այս իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն: Մենք նոր փոսեր ենք տեսնում օրական:

Մենք բազմիցս ասել ենք, որ մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով եւ չենք ուզենա, որ իրենք այցելեն մեր տղաներին»,-ընդգծեց զոհված զինծառայողի ծնողը:

Անդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելու խոսակցություններին, նա ասաց. «Մենք բոլորս էլ կողմ ենք, որ խաղաղություն լինի, բայց խաղաղությունը չպետք է լինի միակողմանի: Խաղողությունը պետք է լինի արանապատիվ, բայց տեսնում ենք, որ  այսօրվա իշխանությունները արժանապատիվ խաղաղության չեն գնում: Վերջերս նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլը հայտարարեց, որ 29 800 քառակուսի կմ-ի համար են  պայքարում, այն էլ քարտեզ են խնդրում Իլհամ Ալիեւից: Այս պայմաններում խաղաղություն չէր կարող լինել»:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի սկսվելու 2-րդ տարելիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ