News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիեւում մտավախություն ունեն, որ, չնայած ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հավաստիացումներին, դաշնակիցները կհրաժարվեն զենք մատակարարելուց, ինչը, նրանց կարծիքով, կարող է Մոսկվայի հետ ուղիղ առճակատման հանգեցնել, գրում է Bloomberg-ը։

«Լավագույն պատասխանը ռուսական էսկալացիային՝ HIMARS, ATACMS, Abrams, Leopards»,- սեպտեմբերի 21-ին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ուկրաինան ամիսներ շարունակ պնդում էր, որ իրենց, այլ տեխնիկայի հետ միասին, նաեւ ATACMS՝ 300 կմ հեռահարությամբ հրթիռներ են անհրաժեշտ։

Կիրակի CBS հեռուստաալիքով իր ելույթի ժամանակ նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ավելի շատ հրթիռներ, հրետանի, հակաօդային պաշտպանություն եւ տանկեր տրամադրել:

Այնուամենայնիվ, ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի, սպառազինությունների հոսքի կտրուկ աճը կամ զենքի տեսակի վերաբերյալ որեւէ նոր տաբու կոտրելը քիչ հավանական է, քանի որ ԱՄՆ-ն զգուշավոր է, իսկ Եվրոպայի սեփական հիմնական զենքի պաշարները սպառվում են:
Չորս պաշտոնյաների խոսքով՝ ոչ մի նախանշան չկա, որ եվրոպական կառավարությունները որեւէ քայլ կձեռնարկեն Կիեւին ծանր սպառազինության նոր խմբաքանակ տրամադրելու համար:

Նրանք գերմանական Leopard տանկերը կռվախնձոր են անվանել, քանի որ դրանք օգտագործում են ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ, այդ թվում՝ Իսպանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Հունաստանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ՝ ՆԱՏՕ-ի անդամ թեկնածու Ֆինլանդիան: Բայց տանկերն այլ երկիր կարող են տեղափոխել միայն Բեռլինի թույլտվությամբ, որը չկա։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ առայժմ այլ պետությունների կողմից Բեռլինին Leopard տանկերի արտահանումն Ուկրաինա թույլ տալու պաշտոնական հայտեր չեն եղել։

Ուկրաինան տանկեր է ստացել այդ թվում նաեւ Լեհաստանից, որն այս պահին մատակարարել է ավելի քան 250 միավոր։ Բայց դրանք հիմնականում խորհրդային մշակմա ն մոդելներ են: Քանի որ իր պաշարները սպառվում են, Լեհաստանը 116 Abrams M1A1 տանկերի մատակարարում ԱՄՆ-ից սպասում է հաջորդ տարվա սկզբին՝ իր սեփական կարիքներն ապահովելու համար՝ նախքան ավելի շատ Ուկրաինա ուղարկելը։

Նոր մատակարարումները կարճաժամկետ հեռանկարում եւս քիչ հավանական են դեֆիցիտի պատճառով: ԱՄՆ-ն դիտարկու է ավելի հզոր զենքերի հարցումները, եւ Պենտագոնի պաշտոնյան այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ վարչակազմը կարող է տրամադրել Grey Eagle անօդաչու թռչող սարք, որը զինված է Hellfire հրթիռներով: Սակայն Բայդենի վարչակազմը նախազգուշանում էր զգուշորեն մոտենալ կործանիչների տրամադրմանը, որ դա կընդլայնի հակամարտությունը՝ ներառելով դրանում ՆԱՏՕ-ին: Բացի այդ, բարձր տեխնոլոգիական սարքերը, ինչպիսիք են վերջին մոդելի  Abrams տանկերը, բարդ եւ տեւական ուսուցում եւ սպասարկում կպահանջեն։ Իտալիայի դեպքում ֆինանսական միջոցների բացակայությունն ու ընտրություններն արդեն իսկ դուրս են մղել Ուկրաինային պետական ​​առաջնահերթությունների ցանկից։ Կիեւ զենքի մատակարարումները հուլիսից սկսել են դանդաղել»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ