News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մենք մեր խոստմանը հավատարիմ երեկ երեկոյան ժամը 11-ին տիկնոջս հետ եղել ենք «Եռաբլուր» պանթեոնում. մենք ցանկանում ենք, որ որեւէ իշխանական թեւի անձնավորություն, կլինի ԱԺ-ից, կառավարությունից, թե առավել եւս նրանց գլխավորը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը, այստեղ մեր աչքին չերեւա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները որոշել էին գիշերել «Եռաբլուրում», որպեսզի առավոտյան թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մտնել «Եռաբլուր» պանթեոն:

«Բոլորը տեղյակ են, թե ինչ կատարվեց սեպտեմբերի 21-ին այստեղ: Բոլորիս մարմնական վնասվածք հասցնելով հեռացրեցին: Ես այդ դրվագը համեմատում եմ 1915 թվականի հետ, երբ սկզբում թուրքերը հավաքեցին մտավորականներին, ապա տղամարդկանց, հետո կանանց ու երեխաների ջարդը սկսվեց: Սեպտեմբերի 21-ին մեզ հետ վարվեցին նույն կերպ: Սկզբից տղամարդկանց մեկուսացրին, հետո սկսեցին կանանց առեւանգել:

Կարմիր ու սեւ բերետավորները, որոնք փողի համար պատրաստ են ամեն ինչ անելու, անհամաչափ ուժ գործադրելով մայրերի հանդեպ, տարան: Մեր Գոհար քույրիկին 4 խուլիգաններ գլուխը դեպի ներքեւ պահելով, որպեսզի արյան կաթված ստանա, աստիճաններով տարեն, շպրտեցին ներքեւ: Հաստավիզ լեյտենանտը թող իմանա, որ իր որդին անհետ է համարվում, գալու է ու նույն հաշվեհարդարի իր ու իր մոր հետ տեսնի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այսօր որեւէ պաշտոնյա չի այցելել «Եռաբլուր», Վահիդ Սահակյանն ասաց. «Ինձ թվում է, որ սեպտեմբերի 21-ի օրը դաս եղավ էդ մարդկանց համար, որ իրենք չսպասված հյուր են մեզ համար, մեր տղաների համար:

Էդ մարդը բազմիցս ասել է, որ ձեր տղաների կյանքը կարելի էր փրկել, բայց չի ուզեցել: Իրեն զոհերի թիվ էր պետք, որ ասի՝ պայքարել եմ: Բա էսօրվա զոհերն ինչի՞ համար են: Այդ ծնողները չարձագանքեցին մեր կոչերին, չեկան, որ էդ խուլիգանին հեռացնենք, ու այսօր էդ ցավը հասավ իրենց դուռը: Եկեք միացեք, որ էդ մարդուն հեռացնենք: Ասում են՝ ով երկիրը ղեկավարի, ես ասում եմ՝ ով ուզում է լինի, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը: Ինքը չարիք է, ինչքան մնա, այդքան շատ զոհեր ենք ունենալու»:
Հարցին, թե արդյոք պատրաստվում են բոլոր հիշատակի օրերն անցկացնել «Եռաբլուրում», զոհվածի ծնողը պատասխանեց. «Օրը կլինի հիշատակի, թե ոչ հիշատակի, էդ մարդիկ մեզ համար, մեր տղաների համար անցանկալի հյուր են, թող չգան»:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի սկսվելու 2-րդ տարելիցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Բացատրենք. բանն այն է, որ ՊԵԿ-ը հայտարարությունում մասնավորապես նշել է. «Հայտարարատուներին...
Ամենաշատ