News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մեդիադաշտի բարեփոխումները և ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական երկրի հիմնասյուներից են: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի բոլոր ծրագրերն օգտակար փորձառություն են ցանկացած երկրի համար, այդ թվում՝ մեդիագրագիտության ոլորտում:

Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց, որը վերլուծում է ներպետական օրենսդրական դաշտը՝ ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը, խոսքի ազատությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, մեդիագրագիտության հետ կապված հարցերը և դրանց համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Նրա խոսքով՝ կարիքների գնահատման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը համապատասխան ոլորտում կներկայացվի պանելային քննարկման ձևաչափով:

ԵԽ պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրել է մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, կարևորելով մեդիագրագիտության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղեկացրել է, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված են ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացման, ինչպես նաև մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնական նյութեր:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ