News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեր անմիջական հարեւանությամբ լայնծավախ պատերազմ է ընթանում։ Հիշելով դա՝ մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր երկրի անվտանգության մասին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, փոխանցում է Informburo.kz-ն։

«Պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է անսասան լինի։ Դա է հիմնական սկզբունքը։ Միջազգային ասպարեզում ես միշտ բաց ու հստակ խոսել եմ այս մասին։ Պատահական չէ, որ վերջերս ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնից իմ ելույթում ես կրկին հայտարարեցի այդ մասին։ Մեր անմիջական հարեւանությամբ լայնածավալ պատերազմ է ընթանում։ Հիշելով այդ մասին՝ մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր երկրի անվտանգության մասին»,- ասել է Տոկաեւը։

Նա անդրադարձել է նաեւ ռուսների՝ Ղազախստան գաղթի հետ կապված հարցին։ Նա ընդգծել է, որ երկիրը պետք է բարեկամական հարաբերություններ պահպանի իր հարեւանների հետ։ «Վերջին օրերին Ռուսաստանից շատ մարդիկ են գալիս մեզ մոտ։ Նրանցից շատերը ստիպված են հեռանալ ստեղծված անելանելի վիճակի պատճառով։ Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին եւ ապահովենք նրանց անվտանգությունը։ Դա քաղաքական եւ մարդասիրական խնդիր է։ Ես կառավարությանը հանձնարարել եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները»,- ասել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Ալիխան Սմաիլովը հանձնարարել էր ապահովել անվտանգությունը երկրում եւ օգնություն տրամադրել Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի ֆոնին Ղազախստան ժամանող ՌԴ քաղաքացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Բայդենը ապրիլի 24-ին կստորագրի Ուկրաինային օգնելու օրինագծերի փաթեթը
Ես կստորագրեմ այս օրինագիծը և կդիմեմ ամերիկացի ժողովրդին․․․
SHOT․ Սմոլենսկի մարզում անօդաչուն հարվածել է նավթի պահեստին
Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինը Telegram-ում հայտնել է, որ․․․
Լիտվան Ուկրաինային M577 զրահափոխադրիչներ է փոխանցել
Ուկրաինային Լիտվայի երկարաժամկետ օգնությունը հասել է մեկ միլիարդ եվրոյի, իսկ ռազմական օգնությունը մոտ 610 միլիոն եվրո է...
Ամենաշատ