News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողեցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ և հայտնել, որ շենքի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և հափշտակել ձեռքի դրամապանակը, որի մեջ եղել են 9000 դոլար, 220 000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդը նույն օրը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:

Փաստի արթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

30-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ