News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին ոստիկանություն էր զանգել Վայոց ձորի Վերնաշեն գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գողացել են աշխատանքային գործիքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 1-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով առանձնատան նկուղային հարկի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են ընդհանուր մոտ 400 հազար դրամ արժողության աշխատանքային գործիքներ:

Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Վերնաշեն գյուղի 75-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին և հայտնել է, որ գողությունն ինքն է արել, իսկ գողացված իրերը թաքցրել է ավտոտնակում: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալանավորի հետ տեսակցության եկած եւ նրա համար թմրանյութ բերած քաղաքացին ձերբակալվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները...
Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ…
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել. ինչ է կատարվել Մալաթիայում. Armlur.am
Կայքի տեղեկություններով վարորդը փախուստի չի դիմել, իսկ վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց...
«Բելաջիո» ռեստորանի մոտ «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կախվել դեպի ձորակը․ shamshyan.com
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ժամը 09։20-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար…
Հինգ առաջատար համաշխարհային պարբերականներ պահանջում են հանել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մեղադրանքները
Աշխարհի ամենաազդեցիկ պարբերականները պահանջում են հանել Ասանժի մեղադրանքները...
Մեկ օրում բացահայտվել է 44 հանցագործության դեպք. Հայտնաբերվել է 6 հետախուզվող. Կամավոր ներկայացել է 4-ը
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր...
Ամենաշատ