News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Apple-ի ամենամյա շնորհանդեսը, ընթացքում ներկայացվեց ապրանքանիշի նոր 8 արտադրանք։ Այս աշնան ամենասպասված ապրանքատեսակներից է սմարթֆոնների թարմացված շարքը՝ iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max:

Սեպտեմբերի 23-ին Հայաստանում մեկնարկել են  նոր սմարթֆոնների նախնական պատվերները, իսկ դրանց վաճառքը կմեկնարկի արդեն սեպտեմբերի 30-ին։

Կարող եք նախապես պատվիրել պաշտոնական վերավաճառողներից և ստանալ 13 000 դրամ զեղչ օրիգինալ պատյանների համար: Այցելե՛ք iSpace, Mobile Centre, ZigZag, iStore, Vega, UCOM, MTS խանութ սրահներ։

Գործում է նաև վարկային համակարգ՝ 36 ամսով։

iPhone 14 և iPhone 14 Plus

Արտաքին տեսք

6,1 դյույմանոց iPhone 14-ը շարունակում է թարմացված սմարթֆոնների շարքը, իսկ ահա 6,7 դյույմանոց iPhone 14 Plus-ը ապրանքանիշի նոր, «ամենամեծ» հիմնական տարբերակն է, որը չափերով նման է առաջատար Pro Max տարբերակին:

Երկու նոր սարքերն էլ հասանելի են հինգ ՝ սև, սպիտակ, կապույտ, վարդագույն և կարմիր գույներով:

Տեսախցիկ

iPhone-ների նորացված տարբերակների ամենասպասված տեխնիկական թարմացումներն են 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկը և ցածր լույսի ներքո լուսանկարելու հնարավորությունը։ Նկարահանման ընթացքում հեռախոսը երկու անգամ ավելի լույս է կլանում, ինչը 2-2,5 անգամ բարձրացնում է նկարների որակը։ Կատարելագործվել է նաև առջևի տեսախցիկը և առաջին անգամ ավելացվել է ավտոֆոկուս ռեժիմ։

Տեսանյութի որակն ավելի բարձր է դարձել շնորհիվ Action Mode կայունացման ռեժիմի. այն թույլ է տալիս տեսանյութեր նկարահանել ակտիվ շարժման մեջ: Արդյունքում, նույնիսկ ամենաանկայուն պայմաններում նկարահանված տեսանյութերը նման կլինեն տեսանյութերի, որոնք սովորաբար նկարահանվում են կանգնակների օժանդակությամբ։

iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max

Արտաքին տեսք

Սմարթֆոնների առաջադեմ տարբերակները՝ 6,1 դյույմանոց iPhone 14 Pro-ն և 6,7 դյույմանոց Pro Max-ը, բարելավված տեսք են ստացել Dynamic Island-ի հայեցակարգի ներդրման շնորհիվ՝ նախագծողները տեղափոխել են սենսորները և փոքրացրել առջևի տեսախցիկները, որպեսզի դրանց շուրջը հարմարավետ push- ծանուցումներ ստացվեն:  Էկրանի վերևի «կտրվածքը» փոխարինվել է ինտերֆեյսին հարմարվող փոքրիկ «կղզյակով», իսկ սարքերի կողային շրջանակները մի փոքր բարակել են։

Հեռախոսների գունապնակը համալրվել է մուգ մանուշակագույն երանգով։ Դասական գույներից առկա է՝ սև, սպիտակ և ոսկեգույն։

Ֆունկցիոնալ

Pro մոդելների թարմացված տեխնիկական բնութագիրը ներառում է.

● Նոր A16 6 միջուկանի պրոցեսոր

● Սմարթֆոնները դառնում են 20%-ով ավելի էներգաարդյունավետ, ինչը երկարացնում է  մարտկոցի կյանքը մինչև 29 ժամ:

● Սարքի 2000 նիտ ռեկորդային պայծառությունը արևի տակ և always-on-display ֆունկցիա. Բլոկավորման էկրանը մթնում է և անցնում էկոնոմ ռեժիմի՝ էկրանին պահելով որոշ վիջեթներ՝ անգամ անջատված վիճակում։

● Վթարի հայտնաբերման ֆունկցիա. սարքերը հագեցած են ցնցումների և բարձր ձայնի հայտնաբերման դետեկտորներով, որոնք կարող են հայտնաբերել վթարը և անհրաժեշտության դեպքում ավոմատ կերպով զանգահարել շտապօգնության ծառայություններ:

Տեսախցիկ

Տեսախցիկի որակի բարելավումը 13 Pro-ից մինչև 14 Pro, թերևս, ամենամեծն է iPhone-ի պատմության մեջ՝ հիմնական տեսախցիկի վրա հայտնվել է 48 մեգապիքսել սենսոր,  ինչը 65%-ով ավել է անցյալ տարվա մոդելների համեմատ:

Բարելավված լույսի զգայունություն. Թույլ լույսի պարագայում, գիշերային նկարահանումները կրկնակի պարզ են դարձել:

Action Mode կայունացնող ռեժիմն ու 4K  կինեմատոգրաֆիկ ռեժիմը թույլ են տալիս ստեղծել բարձրորակ տեսանյութեր՝ անկախ արտաքին գործոններից և պայմաններից:

Նոր ֆունկցիոնալ բովանդակությամբ սարքեր, լուսանկարների և վիդեո ձայնագրման ոլորտում լուրջ առաջընթացներ և օգտատերերի առավելագույն հարմարավետության  համար այլ օգտակար հնարավորություններ. Apple-ը բարձր է պահում նշաձողը՝ևս մեկ անգամ հաստատում իր վարպետությունը տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ