News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:

Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 12 կամ 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին:

Խմբի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ մշտական բնակիչներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև թեմայի կատարման ընթացքում բնակվեն Հայաստանում: Նրանք կարող են լինել բուհի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ կամ դիպլոմավորված մասնագետներ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց` ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am)։

Վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 4-ն է (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, հեռ.` 010 21-01-40 (122) կամ տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108):

Տպել
Ամենաշատ