News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


2018-ի իշխանափոխությունից հետո ես մի քանի անգամ ասել եմ, որ ես պատրաստ եմ անվտանգային հարցերով խորհուրդներ տալ առանց որեւէ մի պաշտոնի, որեւէ ակնկալիքի, որովհետեւ կողքից տեսել եմ, թե անվտանգության, բանակաշինության խնդիրներում ինչպիսի բացթողումներ ունեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ պետք է իշխանությունն ու ընդդիմությունը կառուցողական երկխոսություն ունենան, նա ասաց. «Մեկ անգամ ես անձամբ եմ ասել Նիկոլ Փաշինյանին, կարծեմ 2019-ի հունվարի 28-ին՝ բանակի օրը: Այն չի ընդունվել: 44-օրյա պատերազմի ժամանակ երկու օր անընդմեջ եղել եմ ՊՆ-ում, փորձել եմ հանդիպել ղեկավարության հետ, չեն ընդունել ինձ, ստիպված մեկնել եմ Արցախ: 2020-ի սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն արդենե ղել եմ Արցախում: Ուղիղ 40 օր ինչ ասել են, ես փորձել եմ կատարել, փորձել եմ տարբեր առաջարկություններ անել, հուշել եմ, որ պետք է մոբիլիզացիա կատարվի, նաեւ մարտավարական օղակի հուշումներ եմ կատարել, սակայն իմ առաջարկները ոչ ոք չի ընդունել: Երրորդը, 2021-ի օգոստոսի 2-ից ԱԺ-ում ենք, եւ ԱԺ-ում անընդհատ անվտանգության խնդիրների, արտաքին հարաբերությունների, բանակաշինության  վերաբերյալ տարբեր առաջարկություններ ենք արել, որոնք այսօրվա իշխանությունները չեն ընդունում:

Դրանից ավել ինչպե՞ս կարելի է ընդառաջ գնալ այս իշխանություններին եւ ասել՝ բերեք, մեր այսօրվա Հայաստանի օրակարգը քննարկենք»:

Նրա խոսքով, իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրվիճակից դուրս. «Իրենց համար գերակայությունը ոչ թե սահմաններն են, անվտանգությունն է, այլ թաքուն բանակցություններ վարելն է թշնամու հետ, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը, իրենց համար Երեւանում ոստիկանական զորքերն ուռճացնելն է, իրենց քամակը պահելն է: Նրանք ամբողջությամբ բաց են թողել սահմանները: Հիմա մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք իր կողքին կանգենք ու տեսնենք, թե ինքն ինչպես է հանձնում Հայաստա՞նը, գնանք մաս կազմենք Հայաստանը հանձնելո՞ւն»,-ասաց Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ համաձայնագիրը դրական առաջընթաց է․․․
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Ամենաշատ